Վախենում են այնպես, ինչպես սատանան խաչից. իրանագետ

Սկսվում է յուրօրինակ խուճապ, որի անդրադարձը միանգամից հայտնվում է հերթական ադրբեջանական քարոզչական ռեսուրսում

Բաքվում Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրից վախենում են այնպես, ինչպես սատանան խաչից. ֆեյսբուքյան էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բավական է նվաստս ԶԼՄ-ներով կամ ֆեյսբուքով թեկուզ մի քանի բառ ասի այդ ծրագրի մասին, սկսվում է յուրօրինակ խուճապ, որի անդրադարձը միանգամից հայտնվում է հերթական ադրբեջանական քարոզչական ռեսուրսում, ընդ որում հատուկ շեշտադրմամբ, թե այդ երկաթուղին անիրատեսական է։

Մեկը չկա հարցնի՝ եթե անիրատեսական է, կոնկրետ այս դեպքում «Դեյ.ազ» քարոզչական ռեսուրսով «Армения пытается обойти Азербайджан по железной дороге - еще один провал» բարձրագոչ վերնագրով հերթական երկարաշունչ հոդվածի իմաստը ո՞րն է։ Իսկ պատասխանը հենց հոդվածում է՝ «У Пекина хорошие отношения с Тегераном, и если последний поднимет вопрос, варианты его решения могут появиться»»,- գրում է Ոսկանյանը։