Մարզումները պայծառացնում են միտքը, բարելավում հիշողությունը

Տվյալները ստացվել են 20-59 տարեկան 1200 փորձարկվողների գլխուղեղի ֆիզիկական ձեւերի եւ առողջության վերլուծության շնորհիվ

ա

Ֆիթնեսն օգնում է պահպանել ուղեղի կառույցները, բարելավել հիշողությունը եւ արագ կողմնորոշվելու կարողությունը։ Այսպիսի տվյալներ ստացվել են 20-59 տարեկան 1200 փորձարկվողների գլխուղեղի ֆիզիկական ձեւերի եւ առողջության վերլուծության շնորհիվ, տեղեկացնում է «Վեստի.Մեդիցինա»-ն։

Բոլոր մասնակիցներն ուղեղի սքանավորում են անցել, ինչպես նաեւ հիշողության, դատողությունների եւ մտքերի տրամաբանական լինելու թեստեր, դրան զուգահեռ՝ մասնագետները գնահատել են փորձարկվողների սիրտ-անոթային համակարգի վիճակը վազքուղյակում։

Մասնակիցները, որոնք քայլքի երկու րոպեանոց թեստի ընթացքում լավագույն աերոբիկ տոկունություն են ցուցաբերել, ավելի հաջող են կատարել դատողության թեստերը, քան սրտի բեռնվածությանը նրանց պակաս հարմարեցված հասակակիցները, հայտնում է top-news-ը։

Նույն տղամարդկանց եւ կանանց մոտ հայտնաբերվել են ավելի առողջ նյարդային հյուսվածքներ ուղեղի սպիտակ նյութում։ Հետազոտողները նշել են, որ սպիտակ նյութը վճռական նշանակություն ունի որակյալ նեյրոնային հաղորդակցման համար։

ա

Այս արդյունքները հաստատվել են այնպիսի գործոնների հաշվառումից հետո, ինչպիսին են տարիքը, սեռը, արյան ճնշումը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ դիաբետի առկայությունը։