Ամուլսարում ավելի շատ ուրան կա, քան ոսկի. Հայկ Բարսեղյան. տեսանյութ

Եվ հետաքրքիրն այն է, որ հետազոտել ենք ոչ թե հանքի տարածքը, այլ հանքի ամբողջ շրջագիծը, և պարզվում է, որ ուրանը շատ է

S.O.S. խմբի անդամ Հայկ Բարսեղյանը, որը երեկ հայտարարել էր, որ երեք մասնագետի հետ գնալու են Ամուլսար որոշ ստուգումներ իրականացնելու, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ ուրան են հայտնաբերել, թորիում և արսեն:

«Մեր հանձնարարությունն այն է եղել, որ կարողանանք առաջին հերթին ստուգել 1952-1954 թթ հետազոտություններն Ամուլսարի տարածքում ուրանի քանակի վերաբերյալ: Մյուս խնդիրն այն է եղել, թե որ մասում է ուրանը: Ես հիմա իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստերը, ուրան կա Ամուլսարում ու կա շատ. ավելի շատ ուրան կա, քան ոսկի, սա գիտականորեն ապացուցված է, ոչ թե իմ խոսքերով: Այդ մասին հրապարակվելու է, տեղեկացվելու է նաև ՀՀ վարչապետը: Պարզվեց, որ բացի ուրանից կա թորիում ու արսեն: Եվ հետաքրքիրն այն է, որ հետազոտել ենք ոչ թե հանքի տարածքը, այլ հանքի ամբողջ շրջագիծը, և պարզվում է, որ ուրանը շատ է: Եթե հանքը շահագործվի բոլոր պայթյունների ժամանակ օդ է դուրս գալու սարսափելի քանակով ուրանի փոշի, գիտնականներն են ասում»,- ասաց Բարսեղյանը:

Նա հավելեց, որ գիտնականների զեկույցն ու քարտեզագրումը կհրապարակվի առաջիկայում։ Մանրամասնները` տեսանյութում.