Տիգրան Ավինյանի «թաքուն» զրույցը. նավը խորտակվում է, պետք է գլուխներս բարձր խորտակվենք

Մանուկյանը, ինչ-որ բանից նեղված, տրտնջացել է և բողոքել ժողովրդից, Ավինյանը պատասխանել է, որ վերջինս կարող է ԱԺ ամբիոնն օգտագործել իր մտահոգությունները հայտնելու համար

 

Երկու շաբաթ առաջ ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին: Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Առաքելյանին փոխարինում է Երևանի ավագանում Իմ քայլը խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը, ով կարծես, թե այդքան էլ լավատես չէ:

Բանն այն է, որ օրեր առաջ կայացած միջոցառումներից մեկի ժամանակ հետաքրքիր զրույց է տեղի ունեցել Մանուկյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միջև: Մանուկյանը, ինչ-որ բանից նեղված, տրտնջացել է և բողոքել ժողովրդից, Ավինյանը պատասխանել է, որ վերջինս կարող է ԱԺ ամբիոնն օգտագործել իր մտահոգությունները հայտնելու համար:

Հետաքրքիր է նաև, որ Ավինյանը ևս հասկանում է` ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները: Խոսքի մեջ փոխվարչապետը նշել է`«եթե նավը խորտակվում է, պետք է խորտակվել բարձր գլխով», հայտնում է analitik.am-ը: