Ուղիղ. քայլերթ Երևանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի

Միաժամանակ քայլերթ է իրականացվում երեք ուղղությամբ՝ Տիգրան Մեծ փողոցից Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը մայրաքաղաքում միաժամանակ մի քանի ուղղություններով քայլերթ է նախաձեռնել ի պաշտպանություն Ամուլսարի, հայտնում է tert.am-ը: Երթին Ջերմուկից ավտոշարասյունով միացել են նաև Ջերմուկի բնակիչներն ու Ամուլսարի պահակակետերում հերթապահություն իրականացնողները:

Միաժամանակ քայլերթ է իրականացվում երեք ուղղությամբ՝ Տիգրան Մեծ փողոցից Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ:

Հաջորդ ուղղությունը՝ Բաղրամյան մետրոյի հարակից տարածք-Բաղրամյան փողոց-Ֆրանսիական հրապարակ-Սայաթ-Նովա փողոց -Ազատության հրապարակ:

Երթուղի երրորդ՝ քաղաքապետարանի հարակից տարածք-Գ.Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ:

Այսօր Երևանում նախատեսված երթը կեզրափակվի Ազատության հրապարակում