Աբսուրդ է. Առողջապահության նախարարությունը ինչու՞ Ամուլսարի հարցով սանիտարական փորձաքննություն չի անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը ընդգծեց նաև Բնապահպանության նախարարությունը փորձաքննությունն իրականացնելիս չունի տվյալներ՝ հանքի շահագործումից ինչ վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը

«Մի կասկածելի հոդվածով Ամուլսարի գործով քրեական գործ է հարուցվել, բայց գործը գտնվում է ՀՔԿ-ի դաշտում և այս առումով անհասկանալի իրավիճակ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը:
Նազելի Վարդանյանը մի կարևոր հանգամանք ևս ընդգծեց. «Համաձայն սանիտարահամաճարակային անվտանգության մասին ՀՀ օրենքի, այսպիսի ծրագրերը պետք է անցնեն սանիտարական փորձաքննություն, որն իրականացնում է Առողջապահության նախարարությունը, ինչը չի արվել: Հետևաբար, Բնապահպանության նախարարությունը փորձաքննությունն իրականացնելիս չունի տվյալներ՝ հանքի շահագործումից ինչ վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.