Քահանան խոսել է Սոբչակի հարսանիքից հետո եկեղեցին քանդելու մասին

Համբարձման տաճարը, որտեղ տեղի է ունեցել Ալեքսանդր Պուշկինի հարսանեկան արարողությունը, այժմ հայտնի կդառնա այն փաստով, որ այնտեղ ամուսնացել է հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը

Համբարձման տաճարը, որտեղ տեղի է ունեցել Ալեքսանդր Պուշկինի հարսանեկան արարողությունը, այժմ հայտնի կդառնա այն փաստով, որ այնտեղ ամուսնացել է հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը։ Ֆեյսբուքյան իր էջում այսպիսի կարծիք է հայտնել քահանա Անդրեյ Կուրաևը։

Նա հիշեցրել է, որ 2003 թվականին Նիժնի Նովգորոդի տաճարներից մեկը քանդվել է համասեռամոլների շքերթից հետո․ «Արդյո՞ք նույն բանը պետք է անել նաև Մեծ Hամբարձման եկեղեցու հետ։ Ցավալի է։ Գեղեցիկ տաճար էր»,-եզրափակել է նա։