Հոլիվուդյան աստղ Դեմի Մուրը զարմանալի ֆոտոշարքում է նկարահանվել գլամուրային «Harper’s Bazaar» ամսագրի համար: 56-ամյա դերասանուհին, երեք մեծահասակ դուստրերի մայրը, ցնցող տեսք ունի երեկոյան տպավորիչ զգեստներով:
Իսկ ամսագրի շապիկի համար ընտրվել է լուսանկարը, որտեղ Բրյուս Ուիլիսի և Էշթոն Քաթչերի նախկին կինը ներկայացել է ամբողջովին մերկ:
Նա կրում է Lynn-ի հսկայական վառ վարդագույն գլխարկ և Van Cleef & Arpels-ի ադամանդե ապարանջան:
Դեմին արդեն մերկ կեցվածք է ընդունել «Vanity Fair» ամսագրի շապիկի համար 1991-ին՝ երկրորդ հղիության վերջին ամիսներին:
0Comments