Ո՞վ է Թրամփի սիրելի բռնապետը

Պարեբարականի տեղեկություններով, այդ պահին սենյակում եղել են ամերիկացի և եգիպտացի մի քանի չինովնիկներ

Ֆրանսիայում G7-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ աս Սիսին իր սիրելի դիկտատորն է: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ըԼ

«Ո՞ւր է իմ սիրելի դիկտատորը»,-բարձրաձայն հարցրել է ԱՄՆ նախագահը, երբ սպասել է Եգիպտոսի ղեկավարին:

Պարեբարականի տեղեկություններով, այդ պահին սենյակում եղել են ամերիկացի և եգիպտացի մի քանի չինովնիկներ:

Ներկաները ենթադրել են, որ Սպիտակ տան ղեկավարն ուղղակի կատակել է:

Հայտնի չէ` լսել է արդյո՞ք վերոնշյալ ռեպլիկը հենց աս Սիսին: