Քոչարյանն ազատ կարձակվի. Փաշինյանին մխիթարում են ծանր հարվածից առաջ

Իշխանական թիմում մխիթարում են իրենք իրենց

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, դատավոր Աննա Դանիբեկյանը՝ լսելով Քոչարյանական կողմի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը, ՍԴ որոշման լույսի ներքո փոխելու մասին, մտավ խորհրդակցական սենյակ, որտեղից պետք է դուրս գա սեպտեմբերի 17-ին եւ հրապարակի իր որոշումը։

Մենք տեղեկացանք, որ չնայած իշխանությունը, եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում այս զարգացումը, որը չկարողացան իրենք կանխել, սակայն արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ Ռ․ Քոչարյանը մի քանի օրից հայտնվելու է ազատության մեջ։

Իշխանական թիմում մխիթարում են իրենք իրենց, որ սա է դեմոկրատիան՝ չենք միջամտում դատական որոշումներին եւ դատավորներն ազատ են՝ անգամ մեզ անցանկալի որոշումներ կայացնելու հարցում։

hraparak.am