Պեսկովը հաստատեց

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կայցելի Անկարա, որտեղ կմասնակցի Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կայցելի Անկարա, որտեղ կմասնակցի Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովին, ինչպես նաեւ հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:

Այդ մասին ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դուք գիտեք, որ սեպտեմբերի 16-ին պլանավորված է Սիրիայի շուրջ Աստանայի գործընթացի եւ սիրիական կարգավորման օժանդակման երաշխավորների եռակողմ հանդիպումը: Այդ հանդիպումը կլինի Անկարայում, նախագահը կուղեւորվի այնտեղ»:

Պեսկովը նաեւ հայտնել է, որ անցկացվելու են մի շարք երկկողմ հանդիպումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: