iPhone օգտագործելը վտանգավոր է դարձել

Android համակարգում խոցելիության թիվը 2 անգամ քիչ է, հաղորդվում է, որ Apple գաջետների օգտատերերի համար հիմնական վիրուսային սպառնալիք են տեղադրված լրտես-ծրագրերը

iOS-ով գաջետներում խոցելիության թիվը մեկ տարում ավելացել է գրեթե 4 անգամ։ Այս մասին ասվում է ESET ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է Lenta-ն։

Հետազոտությունների համաձայն՝ 2019թ․ հունվարից մինչեւ հուլիս ամիսներին բջջային հարթակում հայտնաբերվել է 155 խոցելիություն։ 2018թ․ առաջին կիսամյակի ընթացքում փորձագետները 24%-ով քիչ խոցելիություն են հայտնաբերել, սակայն դրանից միայն 19%-ն է կրիտիկական համարվում։

Ընդ որում, Android համակարգում խոցելիության թիվը 2 անգամ քիչ է։ Հաղորդվում է, որ Apple գաջետների օգտատերերի համար հիմնական վիրուսային սպառնալիք են տեղադրված լրտես-ծրագրերը։ Օգտատերերը հաճախ ֆիշինգի զոհ են դառնում։ 

Փորձագետները նշում են, որ ոչ մի օպերացիոն համակարգ չի կարող չխոցելի համարվել։ Բացի այդ, փորձագետները հիշեցնում են քրոսհարթակային խնդիր-սպառնալիքների մասին, որոնք իրենց մեջ կրում են առանց բացառության բոլոր սարքերի համար հարմար հավելվածները (օրինակ՝ մեսենջերներ)։