Աչքերի ձևն ու մարդու բնավորությունը

Աչքերի այսպիսի ձև ունեցող մարդիկ նեղացկոտ են, հավասարակշռված, նրանց հատուկ է երազկոտությունը

Ասում են, որ աչքերի ձևը շատ բան կարող է պատմել մարդու մասին։ Արդեն հետաքրքիր է չէ՞։ Դե ուրեմն եկեք տեսնենք թե ինչ կապ կա աչքերի ձևի և մարդու բնավորության միջև։

Խոշոր աչքեր

Այդպիսի աչքեր ունեցողները տղամարդկային են, խելացի, շփվող և արտիստիկ: Նրանք իրենց բնույթով առաջնորդներ են: Նրանց հատուկ է իշխանության ձգտումը, նրանք միշտ գիտեն՝ ինչի են ուզում հասնել, նրանք առանձնանում են զարմանալի աշխատունակությամբ: Որպես կանոն՝ խոշոր աչքերով մարդիկ առանց դժվարությունների հաջողության են հասնում քաղաքականության մեջ և արվեստում:
Միաժամամանակ՝ նրանք զգայուն են, անկեղծ և բնական՝ իրենց զգացմունքներն արտահայտելիս: Իսկ եթե աչքերն անհամաչափ են խոշոր, հոնքերը հաստ են, իսկ դիմագծերը՝ կտրուկ, ապա դա վկայում է բոլորին իշխելու ձգտման ու ագրեսիվության մասին:

Խոշոր և ցայտուն աչքեր

Այդպիսի աչքերը վկայում են լավ զարգացած լիդերական հատկանիշների և ողջամտության մասին: Այդպիսի աչքերով տղամարդիկ եռանդուն են ու հավակնոտ: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի իմպուլսիվ են, շփվող և իշխող: Միաժամանակ՝ նրանք հակված են թեթևամտության, անմիտ արարքների և ռիսկի:

Խոշոր աչքեր՝ ոչ մեծ ծիածանաթաղանթով

Ոչ մեծ ծիածանաթաղանթով խոշոր աչքերը, երբ սպիտակ հատվածը երևում է ոչ միայն կողքերից, այլև ներքևից, վկայում է այն մասին, որ մարդը ունի բուռն խառնվածք և ատում է երկարաժամկետ պարտավրությունները՝ և աշխատանքային, և անձնական կյանքում: Սակայն նրանք նաև առավելություններ ունեն՝ խորաթափանց են և շռայլ:

Փոքր աչքեր

Փոքր աչքերը վկայում են մարդու ինքնաբավության, վերլուծական մտքի, ներքին հանգստության մասին: Այդպիսի մարդկանց բնորոշ են ամուր կենսական համոզմունքներն ու համառությունը: Եթե նրանք ինչ-որ բան ցանկանում են՝ անպայման ստանում են: Թեև նրանք շատ լավ հարաբերություններ են ունենում շրջապատի հետ, բայց աշխատում են ուշադրության կենտրոնում չլինել: Նրանք աչքի են ընկնում նվիրվածությամբ և կյանքի հավատարիմ ուղեկից կարող են լինել: Իսկ կանայք, չնայած հավատարմությանը, նաև շատ խանդոտ են:

Կլոր աչքեր

Այդպիսի աչքերը ճանաչման և հաջողության ձգտման մասին են խոսում: Պատասխանատվություն չվերցնելու ցանկությունը նրանց հաճախ է խանգարում փառքի բարձրունքներին հասնել: Նման մարդիկ բռնկուն են, բայց, չնայած դրան, վրեժխնդրությունը նրանց բնորոշ չէ, քանի որ արագ էլ հանդարտվում են: Կլոր և լայն բացված աչքերը վկայում են անսովոր անկեղծության և բռնկուն բնավորության մասին:

Նշաձև աչքեր

Աչքերի նման ձևը վկայում է նուրբ կերտվածքի մասին: Նման մարդիկ պաշտում են արվեստը և գնահատում են ընկերությունը: Եթե աչքերի արտաքին անկյունները մի փոքր վեր են՝ նշանակում է, նրանք նվիրված և զգայուն են: Եթե անկյունները մի փոքր ներքև են, ապա մարդը հակված է մելանխոլիայի և սիրում է վիճել: Իսկ եթե վերին և ներքին անկյունները մեկ գծի վրա են, նշանակում է, նա ինքնավստահ է, ինքնաբավ, սիրում է լռություն և հոգեկան հավասարակշռություն:

Եռանկյունաձև աչքեր

Եռանկյունաձև աչքեր ունեցողները թեթևամիտ են, անփույթ, սիրում են խոսել, բայց այդ ամենը նրանց չի խանգարում լինել տաղանդավոր և իմաստուն: Միայն առաջին հայացքից են նրանք անկայուն: Ավելի մոտ ծանոթության ժամանակ անփութության շղարշի տակից ի հայտ են գալիս մրցակցության ձգտումը, նախանձը, ինչ- որ բանով մյուսներին գերազանցելու ցանկությունը:

Խորն ընկած աչքեր

Աչքերի այսպիսի ձև ունեցող մարդիկ նեղացկոտ են, հավասարակշռված, նրանց հատուկ է երազկոտությունը: Նրանք չեն ձգտում ռիսկի դիմել, պահպանողական են և կարողոնում են հրաշալի վարվել փողի հետ: Նրանք ամեն ինչ վերլուծում են, իրենց խնդիրների մասին չեն սիրում պատմել, ցույց չեն տալիս իրենց ապրումները: Ու թեև շրջապատում նրանց զգուշությամբ են վերաբերվում, նրանք միշտ պատրաստ են օգնության հասնել:

Շեղ աչքեր

Աչքերի նման ձև ունենում են բարի, համբերատար ու զգացմունքային մարդիկ: Լավատեսություն, համարձակություն, ինքնավստահություն. այս որականերն են դառնում նրանց հաջողության ուղեկիցը: Շեղ աչքերով մարդիկ հակված են ռիսկի և արկածախնդրության, ինչը հաճախ է նրանց ստիպում դիմել չմտածված քայլերի:

Վեր բարձրացած արտաքին անկյուններով աչքեր

Այսպիսի աչքեր ունեցողներին հատուկ է մեծահոգությունը, համառությունը, սոցիալական լավ հարաբերությունների ստեղծումը, երեխաներին լավ դաստիարակելը: Նրանք հիմնականում հաջող կարիերա են ունենում, հակված են դեպի ստեղծագործական աշխատանքը, բայց, միաժամանակ, նրանք կարող են նաև ագահ լինել:

Ներքև իջած արտաքին անկյուններով աչքեր

Աչքերի այս ձևը տխրության տպավորություն է թողնում, բայց այդ մարդիկ աչքի են ընկնում լավատեսությամբ և անսահման բարությամբ: Նրանք ավելի շատ հակված են հոգ տանել մերձավորների, քան՝ իրենց մասին: Նրանց հատուկ են վճռականությունն ու հմայքը, բայց նրանք չեն կարողանում ճիշտ որոշել առաջնահերթությունները, ինչի արդյունքում երկար ժամանակ ուրիշի խնդիրներն են լուծում: