Անթալիայի 2 տարբեր հյուրանոցներում արտասահմանցի 2 զբոսաշրջիկ է մահացել

Երկու զբոսաշրջիկների մահվան դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի  2 տարբեր հյուրանոցներում 1 գերմանացի և 1 ռուս զբոսաշրջիկ է մահացած հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Նշվում է, որ երբ հյուրանոցի աշխատակիցները մտել են սենյակ, նկատել են, որ ռուս զբոսաշրջիկ Ռավլի Խիսամուտդինովը գետնին անշարժ պառկած է եղել: Շտապ օգնության բժշիկների զննության արդյունքում պարզվել է, որ 66-ամյա ռուսաստանցի զբոսաշրջիկը մահացել է:

Մյուս դեպքը տեղի է ունեցել Անթալիայի Օբագյոլ թաղամասի հյուրանոցներից մեկում:

Հանգստանալու համար Թուրքիա մեկնած 63-ամյա գերմանացի զբոսաշրջիկ Էլիզաբեթ Գերֆրուդը մահացել է հյուրանոցի սենյակում:

Երկու զբոսաշրջիկների մահվան դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: