Պուտինը Դաղստանում մի բաժակ օղի է խմել, ինչպես խոսք էր տվել 20 տարի առաջ

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս օրերին ՌԴ կազմի մեջ մտնող հանրապետությունում հիշում են 20 տարվա վաղեմության դեպքերը՝ Շամիլ Բասաևի գլխավորած ահաբեկչական խմբերի ներխուժումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարել է 20 տարի առաջ տված խոստումը և մի բաժակ օղի խմել, որին ձեռք չէր տվել 1999 թվականին Դաղստան այցի ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

պուտին

ՌԴ նախագահը հանդիպել է տեղի աշխարհազորայինների հետ, որոնք մասնակցել են 1999 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Դաղստանում ծավալված մարտերին:    

Ողջույնի խոսք ասելուց հետո Պուտինը բաժակ է բարձրացրել ու մինչև վերջ խմել այն:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս օրերին ՌԴ կազմի մեջ մտնող հանրապետությունում հիշում են 20 տարվա վաղեմության դեպքերը՝ Շամիլ Բասաևի գլխավորած ահաբեկչական խմբերի ներխուժումը: Այդ ժամանակ զինվորականներին օգնության էին հասել տեղի բնակիչներից կազմված աշխարհազորային ջոկատները:

Картинки по запросу Путин в Дагестане выпил стопку, как и обещал