Եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, մեր իշխանության պատասխանատվությունն էդտեղ չկա

Մենք չենք կարող հիասթափություն առաջացնել էն բանում, ինչը չենք խոստացել մարդկանց

Ազգային ժողովում լրագորղների հետ զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը, հույս է հայտնել, որ չնայած իրավական բարեփոխումները դեռ չեն եղել, բայց դատավորները կլինեն անաչառ, ինչպես պահանջում է օրենքը:

«Եթե դատարանը որոշի ազատ արձակել, դիցուք, Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, մեր իշխանության պատասխանատվությունը էդտեղ չկա: Մենք չենք կարող հիասթափություն առաջացնել էն բանում, ինչը չենք խոստացել մարդկանց: Մենք չենք խոստացել ու ձերբակալել որևէ ցուցակով մարդկանց՝ անկախ նրանից` ինչպիսին կլինի նախաքննությունը, դատական պրոցեսները»:

Լրագրողների այն դիտարկմանը, որ իշխանությունը խոստացել է բացահայտել Մարտի 1-ը, Միրզոյանը նշել է, որ այդ գործը հիմա քննվում է դատարանում: