Մելանյա Թրամփն իր վերարկուով ակնարկել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն ու զայրացրել ամերիկացիներին

Հագուստի փեշի հատվածում բացվածքը սպիտակ թելերով այնպես է եզերված, որ հիշեցնում է երկվորյակ աշտարակներից մեկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի հագուսը հունից հանել է ամերիկյան հանրությանը։ Առաջին տիկինը Twitter-ում լուսանկար է հրապարակել թիվ 93 թռիչքի հուշարձանից, որում ամուսնու հետ պատկերված է՝ տեսախցիկին մեջքով կանգնած։  

Картинки по запросу melania trump 9/11

Սեպտեմբերի 11-ին ամուսինները հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը, որը 2001թ.-ին տեղի է ունեցել Նյու Յորքում։ «Մենք միշտ կհիշենք սեպտեմբերի 11-ը»,- լուսանկարը մակագրել է Մելանյան։ Սակայն ամերիկացիներին զայրացրել է առաջին տիկնոջ զգեստը։ Հագուստի փեշի հատվածում բացվածքը սպիտակ թելերով այնպես է եզերված, որ հիշեցնում է երկվորյակ աշտարակներից մեկը։ Ավելին, դրանից աջ կոճակ է կարված, եւ տպավորություն է ստեղծվում, թե «աշտարակի» մեջ օբյեկտ է մխրճվում, որը նման է ինքնաթիռի։  

Похожее изображение

Բլոգերները հագուստի անհաջող ընտրության համար սկսել են քննադատել Թրամփի ոճաբաններին։ Որոշ օգտատերեր հրաժարվել են հավատալ, որ նախագահի կինը չի նկատել վերարկուի տարօրինակ դիզայնն ու կոճակի անհեթեթ դիրքը եւ դա հատուկ է արել։