Կարծես ինքնասիրության հարց է՝ ամեն գնով պահել մի մեղադրանք, որը ջուր է

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից ինձ մոտ կարծիք է ձևավորվել, որ այն կիսատ են ընթերցել, վերցրել են մեկ պարբերություն և խոսել դրա մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց.

«Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից ինձ մոտ կարծիք է ձևավորվել, որ այն կիսատ են ընթերցել, վերցրել են մեկ պարբերություն և խոսել դրա մասին, մինչդեռ հաղորդագրության շարունակությունը ցույց է տալիս, որ դա այդպես չէ: Կարծես նրանց համար ինքնասիրության հարց է՝ ամեն գնով պահել մի մեղադրանք, որը պարզապես դատարկ է, ջուր է, ինչպես շատերն ասում էին վարչապետին»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը որոշի, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը պետք է չփոխվի, ի՞նչ քայլերի են դիմելու, Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ դա կլինի «ճչացող մի բան այն մասին, որ այստեղ կա անձնական մոտիվացիա»: