Մարդկանց մոլորեցնում են. Լևոն Քոչարյան

Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ պետք է բռնել սպանել՝ ինձ թվում է այդ մարդիկ հիվանդ երևակայություն ունեն

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պետք է զերծ մնալ սադրանքներից և տարատեսակ բաների չփորձել պատասխանել։ 

Լևոն Քոչարյանի խոսքերով շատերը չեն մտնում մանրամասների մեջ․ «Մեղադրանքի մեջ չկա սպանություններ, սպանությունները հրահանգավորելու հետ կապված բաներ։ Մարդկանց մոլորեցնում են»,-ասաց նա։

Լևոն Քոչարյանը նշեց՝ եթե ինչ որ հանգամանքներ պարզ չէ մարդկանց իրենց ձեռքն է և՛ դատախազությունը և՛ քննչականը և՛ մնացածը, թող գնան ու ինչ-որ բան գտնեն․ «Առանց ապացույցի, հուզական ֆոնի վրա մարդկանց մոտ ստեղծում են այս տպավորությունը։ Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ պետք է բռնել սպանել՝ ինձ թվում է այդ մարդիկ հիվանդ երևակայություն ունեն»։