Նախկինում գեր եմ եղել, անձնական խնդիրների պատճառով նիհարեցի

Էլեն Ասատրյանը՝ արտաքին փոփոխության և գիշերային գրաֆիկով աշխատանքի մասին

Դերասանուհի Էլեն Ասատրյանն այս ընթացքում հեռուստատեսային զբաղվածություն չունի, սակայն ասում է, որ շուտով հեռուստադիտողներն իրեն նորովի տեսնելու հնարավորություն կունենան։ Դերասանուհին նկարահանվել է Հանրային հեռուստաընկերության «Քո սպորտը» նոր նախագծում, որի մասնակիցները հաղթահարում են իրենց վախերն ու պայքարում իրար դեմ։

Tert.am Life-ն Էլենի հետ զրուցել է նորություններց, ներկայիս զբաղվածության և անձնական կյանքում ընտրություն կատարելու մասին։

Դերասանուհին նշեց, որ ներկայիս գրաֆիկը իրեն ցերեկային հագեցած կյանքով ապրելու հնարավորություն չի տալիս, քանի որ աշխատում է ակումբում՝ որպես հաղորդավարուհի և երգչուհի։  Դերասանուհին երաժշտական նորություն  ներկայացնելու ցանկություն ունի։

Ամբողջությամբ՝ life.tert.am