Գնալու ենք մինչև վերջ.վարչապետը՝ Ամուլսարի մասին

Ճշմարտությունը պարզելը մեր առաքելությունն է, այն պարզելու համար կան տարբեր մեթոդներ

 

«Հարց է հնչում, թե ինչ իմաստ ուներ 400 հազար դոլար վճարել «Էլարդ» ընկերությանը՝ Ամուլսարի հարցով խորհրդատվություն իրականացնելու համար։ Պատասխանը մեկն է՝ մենք ճշմարտության հետևից գնալու ենք մինչև վերջ :Ճշմարտությունը պարզելը մեր առաքելությունն է, այն պարզելու համար կան տարբեր մեթոդներ։ Մեթոդներից մեկը բացառման մեթոդն է։ Եթե պարզվի, որ իրականում մտավախություն չկար, չի նշանակում, թե բացառման եղանակով աշխատանքն անիմաստ էր», - ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ մինչ այժմ եղել է երկու հարց՝ հանքը պետք է աշխատի և հանքը չպետք է աշխատի. այլ մանրուքներ հաշվի չեն առնվել, ինչպես, օրինակ, այն, թե ինչ չափանիշներին է հանքը համապատասխանում կամ չի համապատասխանում։

Նյութի աղբյուր՝ hayeli.am