Երեւանում բախվել են մոտոցիկլն ու BMW-ն. մոտոցիկլը շրջվել է, վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մոտոցիկլավարին փրկել է սաղավարտը եւ հատուկ բաճկոնը, հակառակ դեպքում վնասվածքներն ավելի լուրջ կլինեին
Ավտովթար

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 11-ն, ավտոմեքենայի եւ մոտոցիկլի բախում է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Գյումրիի բնակիչ՝ 29-ամյա Սուրեն Մ.-ի վարած առանց համարանիշի միոտոցիկլը եւ Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Էդվարդ Գ.-ի վարած BMW մակնիշի 74 DO 474 համարանիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մոտոցիկլավարին փրկել է սաղավարտը եւ հատուկ բաճկոնը, հակառակ դեպքում վնասվածքներն ավելի լուրջ կլինեին։