Բրեդլի Քուփերը լրջորեն կերպարանափոխվել է

Նախկինում նա հաճախ մռայլ տեսք ուներ, հանրության շրջանում գրեթե չէր ժպտում, երկար բեղեր ուներ, դադարել էր կտրել մազերն ու գիրացել
Բրեդլի Քուփեր

Բրեդելի Քուփերը մասնակցել է «Ջոկեր» ֆիլմի պրեմիերային, իսկ երկրպագուները նկատել են, որ նա մոդել Իրինա Շեյքից բաժանվելուց հետո կերպարանափոխվել է։ 

Նախկինում նա հաճախ մռայլ տեսք ուներ, հանրության շրջանում գրեթե չէր ժպտում, երկար բեղեր ուներ, դադարել էր կտրել մազերն ու գիրացել։

Երկար դադարից հետո Քուփերի հայտնվելը կարմիր գորգին հաճելի անակնկալ է եղել երկրպագուների համար։ Բրեդելին ֆիլմի պրոդյուսերներից մեկն է եւ պրեմիերայի օրը ուրախ տեսք ուներ, շատ էր ժպտում ու ծիծաղում եւ նույնիսկ  ընկերաբար գրկել է գլխավոր դերակատարին՝ 44-ամյա Խոակին Ֆենիկսին։ Արտիստի երկրպագուները նշել են, որ դերասանի արտաքին տեսքն իրենց շատ է ուրախացրել։

«Վերջապես նա վերադարձել է», «Բրդելին պարզապես հիասքանչ տեսք ունի։ Շատ ավելի լավ, քան այդ սարսափելի բեղերով։ Ի դեպ, ստացվում է, որ նա դրանք աճեցրել է ոչ թե ինչ-որ դերի համար, այլ պարզապես։ Տարօրինակ ընտրություն էր», «Ինչպես ասում են, քեզ համար գտիր մեկին, որը քեզ կնայի այնպես, ինչպես Բրդելին նայում է Խոակինին»,- գրել են նրանք։

Աղբյուրը՝ Cosmo, Daily Mail,

Լուսանկարները՝ Getty Images for TIFF