Ամուլսարի թեմայի հետ կապված դրսից նեղում են, չեն կարողանում դեմն առնել

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հատկապես թեժ է անցել վերջին քննարկումը, որտեղ պատգամավորներին բացահայտ ասվել է՝ «ուզեք, թե չուզեք, Ամուլսարը շահագործվելու է, նայեք՝ ոնց եք թեմայի հետ համակերպվում, իսկ մնացածը ձեր որոշելիքն է»

«Փաստ» թերթը գրում է. «Ամուլսարի հանքի շահագործման թեման իշխանության ներսում լուրջ խառնաշփոթ է ստեղծել՝ նաև թիմի մեջ ձևավորելով բավականին բևեռացված մթնոլորտ: Սա տեսանելի է նաև, այսպես ասած, անզեն աչքով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին տասնօրյակում տեղի ունեցած փակ քննարկումները, որոնց հիմնական թեման եղել է հանքի շահագործման հարցը, հատկապես պատգամավորական շրջանակներում բավականին լուրջ հակասություններ են առաջացրել:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հատկապես թեժ է անցել վերջին քննարկումը, որտեղ պատգամավորներին բացահայտ ասվել է՝ «ուզեք, թե չուզեք, Ամուլսարը շահագործվելու է, նայեք՝ ոնց եք թեմայի հետ համակերպվում, իսկ մնացածը ձեր որոշելիքն է»: Ավելին, նրանց ակնարկվել է, որ պարզապես չեն հասկանում, որ «թեմայի հետ կապված դրսից նեղում են, չենք կարողանում դեմն առնել»:

Ըստ տեղեկությունների, ներկայումս իշխանությունները Ամուլսարի հարցում բավական վճռական են տրամադրված և, ըստ ամենայնի, կփորձեն գոնե նախնական լուծումներ գտնել մինչև վարչապետի ԱՄՆ մեկնելը»: