Դուք մայիսի՞ն եք ծնվել. կարդացեք սա

Ցուլերի անհատականության վատ արտահայտված գծերից մեկը նրանց էնտուզիազմն ու վճռականությունն է

Մայիսին ծնված մարդիկ յուրահատուկ են, վառ արտահայտված անհատականություններ, ինչի շնորհիվ տարբերվում են մյուսներից: Մայիսի 1-20-ը ծնվածները Ցուլեր են, 21-31-ը՝ Երկվորյակներ: Նրանք ընկերասեր են, աշխատասեր, բայց ունեն նաև թերություններ:

Ինչպիսին են Ցուլերը

Առատաձեռն են: Ցուլերն իսկապես մեծ սիրտ ունեն: Խնդիրների դեպքում կարող եք վստահաբար դիմել նրանց օգնությանը. Ցուլերը կանեն ամեն բան՝ հնարավորությունների սահմաններում ձեզ օգնելու համար:

Նպատակասլաց են: Ցուլերի անհատականության վատ արտահայտված գծերից մեկը նրանց էնտուզիազմն ու վճռականությունն է: Նրանք կիսատ չեն թողնում սկսած գործը՝ այն հասցնելով ավարտին կամ նվազագույնը որոշակի առաջընթաց գրանցելով: Նրանց հատուկ չէ սկսածը կիսատ թողնել ճանապարհի կեսին:

Ռեալիստ են: Ցուլերը մտածում են ուղեղով, ամուր կանգնած են հողին: Նրանց հատուկ չէ սավառնել երկնքում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր է գալիս ապահովված կյանքը, քանի որ դա նրանց ազատության զգացում է հաղորդում: Սա երբեմն տպավորություն է ստեղծում, թե Ցուլերն ամբարտավան են:

Զգացմունքային են: Ցուլերն իսկապես բարդ մարդիկ են, ովքեր զգացմունքային են, ռոմանտիկ:

Մատերիալիստ են: Ցուլերը սիրում են շքեղություն, գնումները նրանց համար ամենամեծ հաճույքն են:

Ալարկոտ են: Ցուլերն իսկապես ավարտին են հասցնում սկսած գործը, սակայն երբեմն հակված են ձգձգել դա: Եթե դա չի հետաքրքրում Ցուլերին, նրանք վայրկենապես կորցնում են մոտիվացիան:

Ընկալունակ են: Ցուլերը հաճախ են փակվում, ինքնամփոփ դառնում: Նրանք անասելի զգացմունքային են, խոցելի: Կարող են հեշտությամբ վիրավորվել անմեղ բառերից ու քայլերից: Մտածեք, նախքան որևէ բան ասելը կամ անելը:

Վճռական չեն: Եվս մի առանձնահատկություն, որի պատճառով հարկավոր է զգույշ լինել Ցուլերի հետ: Անվստահությունն ու  տատանվելու հակվածությունը կարող են վտանգավոր լինել: Արդյունքում՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սխալ որոշումներ են կայացնում՝ ոչ այնքան հաճելի հետևանքներով:

Ինչպիսին են Երկվորյակները

Շփվող են: Երկվորյակները սիրում են խոսել, լավ գիտեն՝ ինչ ասել և ինչպես: Պաշտում են ինտելեկտուալ խոսակցությունները:

Տաղանդավոր են: Որպես կանոն՝ տաղանդավոր են, երբեք չեն դադարի զարմացնել ձեզ: Հետաքրքրասեր են, միշտ ձգտում են նոր բան իմանալ:

Կենսախինդ են: Երկվորյակները հումորի զգացում ունեն, կարողանում են մարդկանց ստիպել ծիծաղել: Չնայած անհրաժեշտ է նաև խոստովանել, որ Երկվորյակների հումորին հատուկ է նաև սարկազմը:

Հարմարվող են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հեշտությամբ հարմարվում են ցանկացած հանգամանքի, մշտապես ցուցադրում են իրենց դրական կերպարը, հանգստությունը:

Անկանխատեսելի են: Երկվորյակները կարող են մի բան ասել, մի քանի րոպե անց՝ այլ բան: Դժվար է շփվել Երկվորյակների հետ, քանի որ նրանք հաճախ «ծաղրում» են զգացմունքները՝ առանց մտածելու, թե ինչպես մարդիկ կընդունեն դա:

Դժվարությամբ են կենտրոնանում: Երկվորյակները մշտապես շեղվում են, երկար ժամանակ ծախսում նույնիսկ փոքր խնդիրները լուծելու համար:

Մակերեսային են: Երկվորյակներին մշտապես թարմ տպավորություններ են հարկավոր, նրանք արագ են ձանձրանում ցանկացած բանից, նոր բան ցանկանում: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չափազանց կախված են ուրիշների կարծիքից:

Չափազանց հետաքրքրասեր են: Երբեմն Երկվորյակների հետաքրքրությունն անցնում է սահմանները, փորձում են իմանալ ամեն կատարվող բան: Դա հաճախ բարդացնում է նրանց հարաբերությունները մարդկանց հետ: