10 գաղտնիք, որ կօգնեն Ձեզ Ինստագրամում հայտնի ու սիրված դառնալ

Ամենից առաջ Դուք պետք է ընտրեք Ձեր նպատակակետը

Սոցիալական մեդիան այսօր բոլորիս կյանք է ներխուժել, ու դրանից չես խուսափի, հատկապես, եթե ուզում ես հաջողակ բիզնես կառուցել։ Շատերս գրանցված ենք տարբեր սոցիալական կայքերում, ինչպիսին են Twitter-ը, Instagram-ը, Snapchat-ը ու Facebook-ը։ Սակայն ոչ բոլորս գիտենք՝ ինչպես է պետք օգտագործել դրանք։ Այսօր կփորձենք օգնել Ձեզ՝ Ձեր ինստագրամյան էջն ավելի լավը, հետաքրքիր ու տարբերվող դարձնել՝ օգտագործելով այս հնարքները։

Նպատակակետ

Ամենից առաջ Դուք պետք է ընտրեք Ձեր նպատակակետը. ցանկանում եք Ինստագրամն օգտագործել որպես անհատական է՞ջ, թե՞ որևէ բիզնես խթանելու համար։ Երկուսը միաժամանակ հնարավոր չէ անել։

Թեմատիկ

Էջի համար Դուք պետք է ընտրեք հստակ ոճ կամ գունային գամա։ Պետք չէ, որ բոլոր նկարները միանման լինեն, պարզապես դրանք պետք է գեղեցիկ համադրել որևէ թեմայի շուրջ։ Այնպես որ, երբ մարդիկ մտնեն Ձեր էջ, նրանք գեղագիտական հաճույք կստանան, իսկ առաջին տպավորությունը լավը կլինի։

Որակը

Ձեր նկարները պետք է որակով լինեն, հակառակ դեպքում ոչ մեկին դուր չեն գա։ Որակով լուսանկար հնարավոր է անել նաև հեռախոսով։ Որքան բարձր լինի նկարի որակը, այնքան պրոֆեսիոնալ այն կթվա։

Լուսավորություն

iPhone-ով արված լուսանկարները կարող են հիանալի ու շատ պրոֆեսիոնալ ստացվել, եթե լուսավորությունը լավը լինի։ Փորձե՛ք նկարվել արևի լույսի տակ։ Որքան էլ փորձեք լուսավոր տեղ գտնել, միևնույն է, երեկոյան արված լուսանկարները շատ ավելի խամրած կլինեն։

Նկարների շտկում

Մի՛ վախեցեք նկարները ձևափոխելուց։ Այո՛, հնարավոր է՝ հիանալի նկար ստանաք ու հրապարակեք #nofilter հեշթեգով, սակայն մնացած բոլոր դեպքերում նկարներն էդիթ անելը կօգնի Ձեզ։ Կարող եք օգտագործել Ինստագրամի էֆեկտները, կարգավորել պայծառությունը, կոնտրաստը և այլն։

Լսարան

Մտածե՛ք՝ ինչ լսարանի եք ուզում գրավել, ինչով են նրանք հետաքրքրված ու փորձե՛ք գոհացնել նրանց։

Հետևողականություն

Հետևողական լինելը հետևորդներ հավաքելու բանալին է։ Դուք չեք կարող ակնկալել, որ մարդիկ կհիշեն Ձեզ, եթե հրապարակումներ անեք անկանոն կերպով՝ ամիսը մեկ-երկու անգամ։ Փորձե՛ք հրապարակել ամեն օր, սակայն մի՛ անցեք օրական հրապարակումների ցանկալի քանակը։

Թայմինգ

Հրապարակումներ անելիս ընտրե՛ք այն ժամը, երբ մարդիկ հիմնականում մտնում են Ինստագրամ։ Իմաստ չկա հրապարակելու գիշերվա ուշ ժամին, երբ բոլորը քնած են։

Հեշթեգներ

Հեշթեգները կարող են օգնել ավելի շատ հետևորդներ հավաքելու, բայց միայն այն դեպքում, երբ հեշթեգներն իսկապես տեղին են։

Թեգեր

Օրինակ՝ որևէ բրենդի նկար հրապարակելուց լավ կանեք՝ նշեք այդ բրենդի էջը նկարի վրա։

boomnews.am