Աշնանային տաքուկ օրերից. Հասմիկ Խոջյանի լուսանկարը Դիլիջանից

Հասմիկ Խոջյանը լայն փողքերով տաբատ էր կրում, զոլավոր վերնաշապիկ

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Դիլիջանում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին ծաղկավոր բլուզ է կրում եւ ծածկվել է կարմիր թիկնոցով։ Հասմիկ Խոջյանը պարզ սանրվածք է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «...աշնանային տաքուկ օրերից»։

Ավելի վաղ Հասմիկ Խոջյանը լուսանկար էր հրապարակել դերասանուհի Մարինկա Խաչատրյանի հետ, որն արվել էր վերջինիս 22-ամյակի երեկույթին։ Մարինկան կապույտ, ուսի հատվածում բաց զգեստ էր կրել։ Դերասանուհին էլեգանտ կերպարն ամբողջացրել էր բաց գույնի բարձրակրունկներով, խոշոր աքսեսուարներով, իսկ դիմահարդարումն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հասմիկ Խոջյանը լայն փողքերով տաբատ էր կրում, զոլավոր վերնաշապիկ։