Պահանջում են պարոն Բեգոյանին դուրս հրավիրել դահլիճից. Անի Խաչատրյան

Սա միտումնավոր պահվածք է
Անի Խաչատրյան

Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում օրակարգից դուրս հարց բարձրացրեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրայնը.

«Երևանի ենթակայության տակ կան տասնյակ ՀՈԱԿ-ներ, ինչո՞ւ է  ավագանու նիստին նստած միայն Կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի տնօրենը»:

Ի պատասխան հարցին` քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց.

«Տարօրինակ հարց եք տալիս։ Տեղյակ էլ չեմ, թե ով է ներկա այս պահին, ով ոչ»։

Անի Խաչատրյանն ասաց, որ եթե նիստին չպետք է լինեն ՀՈԱԿ-ի տնօրենները, խնդրում է դուրս հրավիրել նրան կամ բոլորին կանչել նիստին։ Հայկ Մարությանը դուրս հրավիրելու փոխարեն նշեց, որ քաղաքապետն իրավունք ունի հրավիրել, ինքն է հրավիրել պարոն Բեգոյանին, որ ներկա լինի։ Եվ տեղում հնչեցրեց հրավեր:

«Գիտեմ՝ ինչու է այստեղ։ Ես դեռ ամսիներ առաջ գրել եմ, որ այսօր իր լույսը խավարելու է։ Դրա համար էլ կանչել եք այստեղ։ Սա միտումնավոր պահվածք է, և ես պահանջում են պարոն Բեգոյանին դուրս հրավիրել դահլիճից»,- ասաց Անի Խաչատրյանը։