Նիհարելու համար հարկավոր է կերակուրը մանր կտորներով ուտել

Գիտնականները նման եզրակացության են հանգել գիտափորձի արդյունքում

Ամերիկյան գիտնականները եզրակացրել են. ով ցանկանում է նիհարել, պետք է կերակուրը փոքր կտորների բաժանի:

Ըստ «Аргументы и Факты»-ի, կերակուրը փոքր կտորների բաժանելիս մարդն ավելի քիչ է ուտում, քան երբ այն դրված է ամբողջական կտորով: Գիտնականները նման եզրակացության են հանգել գիտափորձի արդյունքում, որի ընթացքում փորձին մասնակցող երկու խմբի առաջարկվել է խմորեղեն ուտել: Առաջին խմբին այն տրվել է ամբողջական տեսքով, մյուսին՝ 4 կտորի բաժանած: 20 րոպե անց կամավորներին նաեւ տարբեր ուտեստներից կազմված ճաշ են առաջարկել: Արդյունքում, առաջին խմբի մասնակիցները ճաշի ժամանակ ավելի շատ են կերել:

Գիտնականների կարծիքով, դա կապված է այն բանի հետ, որ փոքր կտորներ ուտելիս մարդուն թվում է, թե շատ ավելին է ուտում: