Քիմ Քարդաշյանն անբուժելի հիվանդություն ունի

«Keeping Up With The Kardashians» իրապատում շոուի նոր եթերաշրջանում Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի

Վատ նորություններ Քիմ Քարդաշյանի երկրպագուների համար։ Հեռուստաաստղի մոտ գայլախտ է հայտնաբերվել՝ ծանր աուտոիմուն հիվանդություն, որը ոչ միայն անբուժելի է, այլեւ հաճախ հանգեցնում է ճակատագրական ելքի։

«Keeping Up With The Kardashians» իրապատում շոուի նոր եթերաշրջանում Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի։

 

Նա մորը՝ Քրիս Ջեններին բողոքել է քրոնիկական հոգնածության նոպաներից։ Քիմը հայտնել է, որ ձեռքերը թմրում են, հոդերը ուռչում են ու քոր գալիս։ «Ես առավոտյան արթնացա, ձեռքերս թմրել էին։ Դրանք ինձ չէի ենթարկվում։ Ես չէի կարողանում վերցնել ատամի խոզանակը, չէի կարողանում կոճկել կրծկալը։ Դա, իսկապես, սարսափելի էր»,- ասել է Քիմը։ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անհանգստացած մայրը դստերը խորհուրդ է տվել անալիզներ հանձնել, գրում է style.news.am