Էդգար Առաքելյանը մանդատը վայր է դնում Արման Բաբաջանյանի պատճառով

Նրա զրույցների մասին իմացել են վերևներում, պատգամավորներին կոպիտ ասած՝ բռնացրել են ու կանչել-պարտադրել են հրաժարվել մանդատից

Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Շատերը դա կապեցին Ամուլսարի հարցով պատգամավորի որոշման հետ, սակայն մեզ հայտնի է դարձել, որ նա իր խմբակցության 9 պատգամավորների փորձել է համոզել դուրս գան խմբակցությունից, միանան Արման Բաբաջանյանին, ասել է, որ Բաբաջանյանը շուտով լքելու է ԼՀԿ-ն եւ կարող են անկախների խումբ ձեւավորել: Նրա զրույցների մասին իմացել են վերևներում, պատգամավորներին կոպիտ ասած՝ բռնացրել են ու կանչել-պարտադրել են հրաժարվել մանդատից:Առաքելյանը նախկինում աշխատել է Բաբաջանյանի լրատվամիջոցում:

Նյութի աղբյուր՝ hayeli.am