Հատուկ բաղադրատոմսի օգնությամբ ամրացնում ենք առողջությունը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Երկար ձմռանից առաջ պետք է մտածել առողջության մասին: Ձմռան ժամանակահատվածի համար առավել արդիական է հետեւյալ ամրացնող բաղադրատոմսը.

- 1 բաժակ ընկույզ,

- 1 բաժակ անկորիզ չամիչ,

- 1 բաժակ ծիրանաչիր,

- 1 կիտրոն՝ կեղեւով,

- 300 գրամ մեղր:

Անհրաժեշտ է այս ամենը մանրացնել եւ վրան մեղր լցնել:

Խառնուրդն օգտագործել ուտելուց առաջ՝ 1-ական ճաշի գդալով, օրական 3 անգամ:

Այն առավելապես նախատեսված է տարեցների համար, սակայն այն կարող են օգտագործել ցանկացծ տարիքի մարդիկ:

ЕвроСМИ-ի փոխանցմամբ, առողջ սննդակարգը կանխում է առողջության հետ կապված խնդիրների առաջացումը, որոնք բնորոշ են այս սեզոնին:

Սնվելու մասին ճիշտ տեղեկացվածությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ մարդու օգտակար սովորույթների ձեւավորման գործում, քանի որ նվազեցնում է այն հիվանդությունների վտանգը, որոնք անմիջական կապ ունեն սննդակարգի հետ: