Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների այս փուլն էլ պատվով հաղթահարեցինք: Որակական, կազմակերպչական, ինչու չէ՝ գաղափարական առումով, շարունակեցինք հիմք դրված բարի ավանդույթը՝ ընտրությունից ընտրություն բարելավելու գործընթացի կազմակերպումն ու անցկացումը:
Կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ ընտրություններին մասնակից դիտորդական առաքելության ներկայացուցիչների և լրատվամիջոների արձագանքը ևս այս տրամաբանության մեջ էր:
Այս գործընթացում մեր առաջնային խնդիրն էր՝ նոր բաժանարար գծերի բացառումը, համայնքներում հանդուրժողականության և հարգանքի մթնոլորտի ապահովումը: Այս առումով հաղթել ենք բոլորս:
Շնորհավորում եմ համայնքի ղեկավարների և ավագանու ծառայության համար պայքարի դուրս եկած բոլոր թեկնածուներին՝ արժանապատիվ պայքար մղելու, ազնվության և արդարության սկզբունքով շարժվելու, Արցախի պատիվը բարձր պահելու համար:
Շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին՝ ակնկալելով, որ առաջիկա տարիներին, մեր քաղաքացիների համար առավել շոշափելի կլինի իրենց իսկ ընտրության արդյունքը:
Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյան
0Comments