Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ... Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն շնորհավորել է ընտրված թեկնածուներին եւ նրանց արգասաբեր աշխատանք մաղթել՝ ի շահ հայրենիքի եւ ժողովրդի

Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:

Շնորհավորում եմ նաեւ բոլոր ընտրված թեկնածուներին եւ նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի եւ ժողովրդի:

Շնորհավորում եմ նաեւ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան