Ինչպես է թուրինջն օգնում նիհարել

100 գրամ թուրինջն իր մեջ պարունակում է ընդամենը 30 կկալ

Թուրինջի օգտակարության մասին շատ է խոսվում: Այս միրգն ընդգրկված է նիհարելու համար նախատեսված շատ սննդակարգերում: Իսկ ո՞րն է գաղտնիքը կամ ինչպե՞ս է այն նպաստում նիհարելուն:

Թուրինջը նարինջի եւ պամելոյի բնական հիբրիդ է: Այն ցածր կալորիականություն ունի: 100 գրամ թուրինջն իր մեջ պարունակում է ընդամենը 30 կկալ:

Ինչպես ցանկացած ցիտրուսային միրգ, թուրինջը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, նաեւ օգտակար այլ նյութեր, բայց ամենից օգտակարը նարգինինն է, ինչն էլ, ի դեպ, ապահովում է թուրինջի դառնությունը:

Նարգինինը գտնվում է թուրինջի կեղեւի տակ եւ հատիկների թաղանթներում: Բոլոր ցիտրուսային մրգերն էլ պարունակում են նարգինին, բայց ամենից շատ այն կա թուրինջի մեջ: Հենց այս նյութի շնորհիվ է թուրինջը նվազեցնում օրգանիզմում խոլեստերինի քանակը, արագացնում է նյութափոխանակությունը, լավացնում մարսողությունը եւ կերակրափողի աշխատանքը, ինչը նպաստում է քաշի նվազմանը:

Բացի այդ, թուրինջը զսպում է քաղցը, լավացնում քունը: Այն օգտակար է նաեւ դեպրեսիայի ժամանակ:

Թվում է, թե հրաշք միրգ է, բայց այն հակացուցումներ ունի: Չի կարելի թուրինջ ուտել դատարկ ստամոքսով: Դրա թթվայնությունը վատ կարող է անդրադառնալ ստամոքսի վրա: Եթե դեղորայք եք ընդունում, այդ ընթացքում նույնպես չի կարելի թուրինջ ուտել, քանի որ այն կասեցնում է դեղերը մասնակի քայքայող երիկամի ֆերմենտների աշխատանքը, ինչը կարող է հանգեցնել դեղորայքային թունավորման: Իսկ այն, որ թուրինջն ընդունակ է այրել ճարպերը, չի համապատասխանում իրականությանը: