Անհաջողության թալիսման. ինչու ավելի լավ կլինի, եթե Մեգան Մարքլը տանը մնա

Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի ներկայությամբ։ Սասեքսի դքսուհին ծննդաբերությունից հետո առաջին անգամ թողել էր ամուսնուն ու չորս ամսական որդուն եւ միայնակ մեկնել ԱՄՆ՝ ընկերուհուն աջակցելու համար

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պարտվել է US Open-ի եզրափակչում՝ որոշիչ խաղում զիջելով Կանադայից իր մրցակցին՝ 19-ամյա Բյանկա Անդրեեսկուին։ Ինչպես նշում է Gazeta.ru-ն, սա արդեն Ուիլյամսի երրորդ ձախողումն է բրիտանացի արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի ներկայությամբ։ Սասեքսի դքսուհին ծննդաբերությունից հետո առաջին անգամ թողել էր ամուսնուն ու չորս ամսական որդուն եւ միայնակ մեկնել ԱՄՆ՝ ընկերուհուն աջակցելու համար։

Հայտնի է, որ Մեգանն ու Ուիլյամսը մտերիմ ընկերուհիներ են։ Նրանք ծանոթացել են դեռ 2010թ.-ին, եւ այդ ժամանակվանից սկսած նրանց հարաբերությունները նկատելիորեն ջերմացել են։

Սակայն այդ ընկերությունը նաեւ բացասական հետեւանքեր ունի։ Համընկնում է, թե ոչ, բայց արդեն որերորդ անգամ Մեգան Մարքլը գալիս է ստադիոն՝ Սերենային տրիբունայից աջակցելու համար, եւ ամերիկուհին պարտվում է։

Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2018թ.-ին Ուիմբլդոնի եզրափակչում, որում Ուիլյամսը հանդիպում էր գերմանացի թենիսիստուհի Անժելիկա Կերբերի հետ։ Ստադիոնում Մարքլի ներկայությունը հասկանալի էր. Լոնդոնում «Մեծ սաղավարտի» մրցաշարը թենիսային սեզոնի գլխավոր իրադարձություններից մեկն է։ Սակայն այդ հանդիպումը Սերենայի համար վատ ավարտ է ունեցել։ Ամերիկուհին Գերբերին պարտվել է երկու սեթերում՝ 3:6, 3:6 հաշվով։

Մեկ տարի անց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը կրկին պարտություն է կրել՝ հերթական անգամ պարտություն կրելով երկու սեթերում։ Սերենայի նկատմամբ 6:2, 6:2 հաշվով հաղթանակ տարավ ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպը։ Այդ խաղին եւս ներկա էր Մեգան Մարքլը։

Դքսուհու ներկայությամբ ԱՄՆ բաց առաջնությունում պարտությունը արքայազն Հարրիի կնոջ հասցեին բազմաթիվ զայրալից մեկնաբանությունների առիթ է դարձել։ Երկրպագուները վստահ են. Մեգանի այցը Սերենայի խաղին անեծք է ամերիկուհու համար։

«Սերենան պետք է շտապ ասի Մեգանին, որ հաջորդ անգամ վերջինս տանը մնա։ Մարքլը վատ աչք ունի, նա Ուիլյամսին դժբախտություն է բերում»,- այսպես են երկրպագուները վերաբերվում Սասեքսի դքսուհուն՝ նրան Սերենայի համար «անհաջողության թալիսման» անվանելով։

 

Լուսանկարները՝ Getty images