Աժդահակ սարը մեկնած արշավախումբը մոլորվել է

Փրկարարներն արշավախմբի 12 անձանց տեղափոխել են Գավառ քաղաք

Սեպտեմբերի 8-ին, ժամը 22։20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղից դեպի Աժդահակ սարը մեկնած արշավախումբը մոլորվել է և գտնվում է հովիվների կացարանում. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արշավախմբի 12 անձանց տեղափոխել են Գավառ քաղաք: