Սպասվում է անձրև

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 9-10-ին շրջանների զգալի մասում, 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ:

Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

Երևանում՝

Սեպտեմբերի 9-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: