Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, որպես օրինակ նա նշել է Տուլուն կատարած ուղևորության հետ կապված դեպքը, որտեղ Պուտինը շփվել էր քաղաքի բնակիչների հետ:
«Նախագահը տվյալ դեպքում անփոխարինելի է հենց «սեփական ղեկավարման» առումով: Պարադոքսային իրավիճակ է. Տուլունի կեսը գտնվում է արտակարգ դրության գոտում, իսկ երկրորդ կեսը չի գտնվում այդ գոտում, սակայն քաղաքացիներն այնտեղ բնակվում են նույնպիսի հեղեված տներում: Եթե շարժվենք բյուրոկրատական համակարգով, Տուլունի երկրորդ կեսի մասին ոչ ոք չի խոսի, քանի որ օրենքով նախատեսված չէ»,- մեկնաբանել է Պեսկովը՝ հավելելով, որ նման որոշումներ կարող է ընդունել միայն նախագահը:
0Comments