Մխիթարյան. «Հայաստանի շոուն»

Նա Երևանում այսօր կայացած խաղում դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ

Armsport-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղից ու փայլուն հաղթանակից հետո գրառում է կատարել:

«Հայաստանի շոուն»,- գրել է Մխիթարյանը, որը Երևանում այսօր կայացած խաղում դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: