Ամբողջ աշխարհում պրոֆեսիոնալ դիմահարդարները փորձում են ամեն օր ինչ որ նոր թրենդ ստեղծել։ Այս անգամ make-up-ի մասնագետները բնական դիմահարդարում ստանալու նոր հնարք են հորինել։ Պարզապես ձեր կոսմետիկայի զգալի հատվածը փոխարինեք սովորական շրթներկով։
Tochka-ն գրում է, որ այս հնարքն արդեն օգտագործում են նորաձևության տարբեր ցուցադրությունների ժամանակ։ Սա ավելի բնական տեսք ունենալու տարբերակ է, որը շատ հեշտ է օգտագործել։ Շրթներկի միջոցով կարող եք բնական կարմրություն հաղորդել այտերին, ինչպես նաև օգտագործել որպես ստվերաներկ ու քսել կոպերի հատվածին։
Ահա, թե ինչ տեսք ունեն այն մոդելները, որոնք օգտագործել են այս բյութի հնարքը։
0Comments