Թարթիչների երկարացման գործընթացը` ուռուցքի առաջացման պատճառ

Կանանց թարթիչների երկարացման գործընթացը կարող է ունենալ բացասական հետևանքներ

Կանանց թարթիչների երկարացման գործընթացը կարող է ունենալ բացասական հետևանքներ: Հայտնում է The Sun-ը:

Cadogan կլինիկայի բժիշկ Էլիզաբեթ Հոքսի խոսքով` վերջերս նկատվել է կեղծ թարթիչների հետ կապված աչքերի վարակների թվի աճ:

Նա որպես օրինակ մեջբերել է քրոնիկ բորբոքային հիվանդությունը՝ բլեֆարիտը, որը դրսևորվում է թարթիչների վրա ուռուցքի աճի տեսքով:

Հոքսը նաև նշել է, որ թարթիչները հիմնականում նախատեսված են աչքերը փոշուց և մանրէներից պաշտպանելու համար և դրանք նույնպես չափազանց կարևոր են տեսողության պահպանման համար, իսկ երկարացման գործընթացին հաճախակի դիմելը կարող է հանգեցնել թարթիչների անդառնալի կորստի: