Տոնում ենք 4-րդ գոլն ու հաղթանակը․ Հակոբ Կարապետյան

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները 4:2 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտից լուսանկար է հրապարակել և կից գրել․

«Ռուսաստանից (բայց ոչ Մոսկվայից ? ) եկած ընկերոջ հետ տոնում ենք 4-րդ գոլն ու հաղթանակը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները 4:2 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։