Նոր քաղաքական ձերբակալություններ են սպասվում

Նախկիններն այլեւ գործարքների չեն գնում, հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած պահի, ցանկացած տեղում կարող է իրենց քցել ու խախտել պայմանավորվածությունները

Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի տեսակետը ԷԼԱՐԴ-ի մասնագետների մասնակցությամբ տեսակապից հետո էլ կարծես չի փոխվել: Նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին Շրջակա միջավայրի նախարարությունը լռում է, ասել է թե՝ Ամուլսարը հանք կդառնա եւ կշարունակվի շահագործումը:

Քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկում են, որ մոտ օրերս կրկին կսկսվեն քաղաքական ձերբակալությունները՝ Ամուլսարի թեմայի աղմուկը խլացնելու նպատակով: Հիշեցնենք, որ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորեցին հենց նշված պատճառով:

Չնայած այն տեղեկություններին, որ Խաչատրյանը վաղուց մուծվել է ներ իշխանություններին ու դրանով էր պայմանավորված իր ազատության մեջ մնալու հանգամանքը, բայց իշխանությունները ճարահատյալ գնացին այդ քայլին:

hayeli.am-ին հայտնի է դարձել, որ նախկիններն այլեւ նման գործարքների չեն գնում, հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած պահի, ցանկացած տեղում կարող է իրենց քցել ու խախտել պայմանավորվածությունները: