Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը

Ինտերֆաքսի մեկ ուրիշ աղբյուրը հայտնել է, որ Հարությունյանի արտահանձնման հարցը կմերժվի, քանի որ 2002 թվականից նա ունի ռուսական անձնագիր

ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար գեներալ լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է ՌԴ տարածքում, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին:

« 2008 թվականին Երեւանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում»,-ասել է գործակալության զրուցակիցը: Այդկերպ, պարզաբանել է նա, Ռուսաստանում Հարությունյանին ոչինչ չի սպառնում:

Աղբյուրը նաեւ նշել է, որ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու եւ արտահանձնելու մասին հայցը Մոսկվան ստացել էր որոշ ժամանակ անց ոչ թե Հայաստանի Գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման կողմից: Ձերբակալման մասին ստացված փաստաթղթում նշված է նաեւ Ռուսաստանի մայրաքաղաքում մեղադրյալին տնային կալանքի տակ առնելու մասին կետը:

Ավելի վաղ Ինտերֆաքսի մեկ ուրիշ աղբյուրը հայտնել է, որ Հարությունյանի արտահանձնման հարցը կմերժվի, քանի որ 2002 թվականից նա ունի ռուսական անձնագիր:

Հայաստանի նախկին պաշտպանության նախարար գեներալ լեյտենանտ Հարությունյանը մեղադրվում է Սահմանադրությունը խախտելու եւ սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ, գրում է news.am