Ավելի լավ դիմահարդար, քան ներքին խաղաղությունն է, չկա․ Էլեն Ասատրյանի գայթակղիչ կերպարը

Ամենակարևոր դեղորայքը քնքուշ սերն է ու հոգատարությունը

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար, երգչուհի Էլեն Ասատրյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Նա կրում է մեջքի հատվածում խորը բացվածքով զգեստ։ Գեղեցիկ կադրին կից Էլենը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ավելի լավ դիմահարդար, քան ներքին խաղաղությունն է, չկա: Ամենակարևոր դեղորայքը քնքուշ սերն է ու հոգատարությունը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա կարմիր զգեստ էր կրում, իսկ կերպարն ամբողջացնում էին ամառային բարձրակրունկները։ «Ում խնդրեցի լուսանկարել, չհավանեցի։ Եվ հանկարծ հանդիպեցի @nickegibyan -ին…»,- լուսանկարը մակագրել էր նա։