35-ը` 35-ի դիմաց. Ռուսաստանն ու Ուկրաինան վերջապես արեցին դա

«Նման իրադարձության ետևում կանգնած է մեծ թվով մարդկանց հսկայական աշխատանք»,- ասել է Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան

Ռուսաստանը և Ուկրաինան «35-ը 35»-ի բանաձևի համաձայն փոխանակվել են պահվող անձանցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան:

«Նման իրադարձության ետևում կանգնած է մեծ թվով մարդկանց հսկայական աշխատանք: Հուլիսի 11-ին Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների զրույցից հետո մենք առաջին անգամ զգացինք կառուցողականություն և հստակ ընդգծված փոխադարձ երկխոսություն»,-ասել է Մոսկալկովան «Россия 24»-ի հետ զրույցում։

«Ինտերֆաքս-Ուկրաինա»-ի թղթակիցը հաղորդել է, որ Ուկրաինանյի քաղաքացիները ուկրաինական An-148 ինքնաթիռով վայրէջք են կատարել Կիևում:

Միևնույն ժամանակ, Flightradar24-ի տեղեկություններով, Ռուսաստանի քաղաքացիները Վնուկովո օդանավակայան են ժամանել Ту-204 հատուկ չվերթի «Ռուսաստան» ինքնաթիռով։