Audi-ն սկսել է առցանց ավտոմոբիլներ վաճառել

Առցանց գնման հարցում կօգնի հատուկ խորհրդատուն

Audi ընկերությունն առաջին անգամ իր սպասարկյալներին կառաջարկի ավտոմոբիլ ձեռք բերել առցանց, առանց գործարքառուին այցելելու անհրաժեշտության: 2019 թվականի հունիսի 5-ից մակնիշի՝ Գերմանիայի կայքում կսկսվեն Audi TT-ի Quantum Gray Edition կոչվող բացառկ տարբերակի վաճառքները: Ավտոմեքենայի գինը 62 305,03 եվրո է:

Փորձնական նախագիծը կիրականացվի այն հարթակում, որն Audi-ն օգտագործում է բանեցված ավտոմոբիլների առցանց-վաճառքների համար 2017 թվականի աշնանից։

Սպասարկյալներին կառաջարկեն Audi TT Quantum Gray Edition՝ հատուկ դեկորով եւ հանդերձմամբ, որոնք մատչելի չեն գործարքառուների կենտրոնում մոդելը գնելիս: Կայքի միջոցով գնորդը կարող է թողնել ավտոմոբիլի գրանցման հայտը, ինչպես նաեւ ընտրել ֆինանսավորման մատչելի ծրագրերից մեկը: Ըստ ցանկության՝ ավտոմոբիլը կարող են հասցնել Գերմանիայի ցանկացած կետ:

Առցանց գնման հարցում կօգնի հատուկ խորհրդատուն: Սպասարկյալի հարցումով նա կկարողանա իրական ժամանակի ռեժիմով ցուցադրել, օրինակ, ավտոմոբիլի սրահը: