Ճապոնիայում ստացել են բալենու նոր սորտ՝ աշխարհում ամենախոշոր պտուղներով

Այդ սորտի բալի վաճառքն արտասահմանում, մասնավորապես, Չինաստանում եւ Հարավային Կորեայում, սպասվում է մոտավորապես երեք տարի հետո
բալենի

Ճապոնացի սելեկցիոներներն ստացել են բալենու նոր սորտ՝ աշխարհում ամենախոշոր պտուղներով, որոնց տրամագիծը հասնում է շուրջ 3 սանտիմետրի: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:

Սորտը, որն ստացել է «Յամագատայի կարմիր թագավոր» անվանումը, բուծվել է Յամագատայի համանուն պրեֆեկտուրայում: Հեռուստաալիքի տվյալներով՝ բուծողի նպատակն է եղել ստանալ բավականին մեծ չափի պտուղներ, քանի որ Ճապոնիայից դուրս բալենու պտուղների հենց այդ տեսակն է առավել ժողովրդականություն վայելում:

Ընտրասերիչներին հաջողվել է ստանալ բալենու սորտ, որի պտուղները չափերով հասնում են շուրջ 3 սանտիմետրի եւ ամենախոշորն են աշխարհում: Այդ սորտի բալի վաճառքն արտասահմանում, մասնավորապես, Չինաստանում եւ Հարավային Կորեայում, սպասվում է մոտավորապես երեք տարի հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: