Ճապոնիայի կայսրուհին հոսպիտալացվել է

84-ամյա Միտիկոն՝ Ճապոնիայի ներկայիս կայսր Նարուհիտոյի մայրը, տեղափոխվել է Տոկիոյի համալսարանական հիվանդանոց՝ կրծքագեղձի չարորակ ուռուցքը հեռացնելու համար նախատեսված վիրահատությանը նախապատրաստվելու համար
Ճապոնիայի կայսրուհին

Ճապոնիայի պատվավոր կայսրուհի Միտիկոն կենթարկվի կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության: Այս մասին հաղորդում է «Sohu» տեղեկատվական պորտալը:

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, 84-ամյա Միտիկոն՝ Ճապոնիայի ներկայիս կայսր Նարուհիտոյի մայրը, տեղափոխվել է Տոկիոյի համալսարանական հիվանդանոց՝ կրծքագեղձի չարորակ ուռուցքը հեռացնելու համար նախատեսված վիրահատությանը նախապատրաստվելու համար: Արդեն այսօր կայսրուհին կանցնի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, իսկ վաղը նրան կվիրահատեն:

Վիրահատությունը կտևի մոտ 4 ժամ։

Բժիշկներն այս տարվա հուլիսին սովորական բուժզննման արդյունքում Միտիկոյի մոտ վաղ փուլում ախտորոշել էին քաղցկեղ: Դրանից առաջ պատվավոր կայսրուհին գանգատվում էր առավոտյան զբոսանքների ժամանակ շնչահեղձությունից և քաշի կորստից: